Ճիշտ չի լինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր՝ հուլիսի 17-ին, այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն, և իրենք էլ հիմա իրենց վրա են ուզում ձևել նոր Սահմանադրությունը, բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ», - ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը թեեւ նշել է, որ  ՀՀ-ում երբեք լեգիտիմ Սահմանադրություն չի եղել, միևնույն ժամանակ ճիշտ չի համարել, որ սահմանադրությունը հաճախ փոխվի։