Ինչի ես ուզում էի միջամտել դատական համակարգի աշխատանքին, չէի՞ կարողանում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նրա կոչը դիտվել է որպես միջամտություն դատարանի գործերին:

«Ինչի ես ուզում էի միջամտել դատական համակարգի աշխատանքին, չէի՞ կարողանում։ Եթե պետք լիներ միջամտել դատական գործերին, ես չէ՞ի կարողանում միջամտել: Ինձ պետք էր այդ ակցիան, դա սիմվոլիկ ակցիա էր՝ ցույց տալու երկու բան որ, ժողովուրդ ջան, հերիք է ասեք, թե ինչու այս մեկին որոշեցի բաց թողնել, ինչու որոշեցի այս մեկին բռնել: Եվ երկորդը ցույց տալ, որ չի կարող լինել այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում, ես չեմ ուզում կրել դրա պատասխանատվությունը:

Ինչի՞ պետք է ամեն անգամ ես պետք է բացատրեմ՝ թե ինչու եմ այս մեկին բռնել, մուսին բաց թողել, երբ ես ոչ մեկին ոչ բռնել եմ, ոչ էլ բաց եմ թողել։ Ինչի՞ պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո սկսեն քննարկել, թե ում հետ ինչ գործարքներ եմ քննարկել կուլիսներում։ Դրա մասին էր, որ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Հիմա՝ վերեւ բարձրանանք, իջնենք, բարձր խոսենք թե ցածր, գոռնաք, լացենք թե ժպտանք, այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: