ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես բացառել է F-35 կործանիչների ծրագրից, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ը եւ F-35 ծրագրի մյուս գործընկերները միակարծիք են Թուրքիային ծրագրից բացառելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրում:

Ընդ որում, նշվում է, որ Վաշինգտոնը նախկինի պես «բարձր է գնահատում» Անկարայի հետ իր ռազմավարական կապերը: