Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։

Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետեաւնքով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել:

Ցուցարարների հետ բանակցել են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությւոնների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: 

Այժմ ճանապարհը բաց է, ըստ ցուցարարների՝ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։