Հնդկաստանը երկուշաբթի  նորից կփորձի առաքելություն ուղարկել Լուսին այն բանից հետո, երբ   վերջին րոպեին տեխնիկական անսարքությունների պատճառով չեղարկել էր մեկնարկը, հաղորդում է AFP-ն:

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) հայտարարել է, որ տեղափոխել է Chandrayaan-2 կամ Moon Chariot-2 տիեզերանավի արձակումը հուլիսի 22-ին 14:43-ին:

Հնդկաստանը ձգտում է ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո 4-րդ երկիրը դառնալ, որը առաքելություն կուղարկի Լուսին:

ISRO-ն այս շաբաթ տեխնիկական անսարքությունների պատճառով պայթյունից 56 րոպե առաջ չեղարկել էր հրթիռի արձակումը:

ԶԼՄ տեղեկություններով՝ ISRO գիտնականները պնդում են, որ հայտանբերվել է հելիումային վառելիքի արտահոսք:

Հնդկաստանը մոտ 140 մլն դոլար է ծախսել նախագծի նախապատրաստման համար, որը ամենաէժաններից մեկն է միջազգային տիեզերական տերությունների թվում:

Համեմատության համար՝ ԱՄՆ-ն 1960 եւ 70 թվականներին մոտ 25 մլրդ դոլար է ծախսել «Ապոլոնի»  15 առաքելությունների համար :

Հրթիռն արձակվել էր Սրիխարիկոտեի տիեզերական կենտրոնից: Այն կունենա ուղեծրային սարք, վայրէջքի սարք եւ ռովեր, որը գրեթե ամբողջությամբ մշակվել եւ պատրաստվել է Հնդկաստանում:

Ենթադրվում է, որ ուղեծրային սարքը կշարունակվի պտտվել Լուսնի շուրջ մոտ մեկ տարի, լուսանկարել մակերեւույթները եւ մթնոլորտի մասին տեղեկատվություն ուղարկել:

Լուսնի վրա փափուկ վայրէջքը մեծ առաջընթաց կդառնա  Հնդկաստանի տիեզերական ծրագրում: Վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է 2022-ին պիլոտային առաքելություն ուղարկել Տիեզերք:

Հնդկաստանը նաեւ Մարսի վրա զոնդ ուղարկելու հավակնություններ ունի: 2014-ին Հնդկաստանը դարձել էր ընդամնեը 4-րդ երկիրը, որը Կարմիր մոլորակի շուրջ արբանյակ էր ուղարկել ուղեծիր: