Idependent-ը գրում է, որ Սինգապուրի 47-ամյա բնակիչը ցանկանում էր ամեն կերպ վերադարձնել իր սիրուհուն, որը խզել էր կապերը նրա հետ՝ հասկանալով, որ նա չի թողնի իր կնոջը եւ երեխային:

Չնայած դրան՝ զույգը պահպանում էր կապը: Տղամարդը սիրեցյալին վերադարձնելու հույսը չէր կտրում: Սակայն, երբ նա իմացել էր, որ նա նոր զուգընկեր ունի, նրա ուղեղը մթագնել էր

Google-ի որոնողական համակարգում նա գրել էր «վարձել քիլեր» արտահայտությունը եւ ներբեռնել բրաուզեր, որը հասանելիություն է տալիս դարքնեթին, որտեղ էլ գտել էր քիլերին:

Խանդոտ տղամարդը ցանկանում էր, որ կտրեն նրա մրցակցի ձեռքերը, աղաթթու լցնեն նրա վրա, սակայն ի վերջո կանգ էր առել սպանության մտքի վրա: Նա անգամ մանրամասն հրահագներ էր տվել, թե ինչպես պետք է կատարվի սպանությունը, որը պետք է ավտովթարի տեսք ունենար:

Սպանությունը պետք է տեղի ունենար 2018 թվականի մայիսի 22-ին: Սակայն 2018 թվականի մայիսյի 12-ին Վաշինգտոնում Սինգապուրի դեսպանատան հետ կապ էր հաստատել CBS-ի լրագրողը եւ հայտնել առաջիկա սպանության մասին: Թե ինչպես էր լրագրողին հայտնի դարձել այդ տեղեկատվությունը՝ հայտնի չէ:

 Սինգապուրի ոստիկանությունը տղամարդուն ձերբակալել էր հարձակումից 5 օր առաջ:

 

Իշխանությունները նրան ստիպել էին հեռացրել բիթքոինները, որոնք նա ներբեռնել էր դարքնեթի իր աքաունթում վճարում կատարելու համար եւ չեղարկել սպանությունը:

Տղամարդն իրեն մեղավոր էր ճանաչել: