Ֆլորիդայի 49-ամյա բնակիչ Ալեքս Բոնիլլան մեղադրվում է իր հարեւանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ՝ կնոջ դավաճանության պատճառով:

Հարձակման զոհի երեխաներն այդ պահին տանն են եղել, հաղորդում է Americaru-ն՝ հղում անելով ոստիկանությանը:

Տուժածը պատմել է, որ Բոնիլլան զենքով սպառնացել է սպանել իրեն, ապա հանել մկրատն ու կտրել իր սեռական օրգանը:

Հարձակում գործած անձն իր հետ տարել է կտրած մարմնի մասը: Բոնիլլան իր կնոջը բռնացրել էր հարեւանի հետ անցած տարվա մայիսին: