ՆՆ նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբեւէ չի այցելել Մոնակո, ոչինչ տանուլ չի տվել եւ որեւէ ակտիվ չի վաճառել: Այս մասին պարզաբանում է տարածել Հովիկ Աբրահամյանի գրասենյակը՝ արձագանքելով մամուլի հրապակմանը:

Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:

Կազինոյում տանում տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»: