Պակիստանի իշխանությունները Կատարից բնական գազի ներմուծման հետ կապված ենթադրյալ խախտումների համար ձերբակալել են նախկին վարչապետին, հաղորդում է AP-ը:

Շահիդ Հական Աբբասին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը գրեթե մեկ տարի: Նրա նախորդող Նավազ Շարիֆը պաշտոնից ազատվել էր 2017թ. հուլիսին: Շարիֆը կոռուպցիայի համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Իշխանությունները հետաքննում են Աբբասիի մասնակցությունը հեղուկ բնական գազով աշխատող ընկերության հետ պայմանագրի կնքման գործում, որի բաժնետերն էր նախկին վարչապետը: Նա հերքում է իր կողմից ցանկացած իրավախախում: