«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 17-ին, ժամը 16.20-ին, Լոռու մարզի Գոգավանի սահմանային անցակետից ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկել Վրաստանի քաղաքացի 66-ամյա Գիորգի Ց.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, ո նա մարտի 18-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) մեղադրանքով: