Հնդկաստանում կոկորդիլոսը քաշել է տղամարդուն, երբ վերջինս որոշել է լողալ գետում:

New Indian Express-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Սախուպադա գյուղում՝ Բխիտարկաանիկա ազգային պարկի մոտ:

45-ամյա Սուբաշ Բարալը որոշել է լողալ գետում, որտեղ նրա վրա հարձակվել  է կոկորդիլոսը: Գիշատիչը նրան քաշել է դեպի գետի խորքը: Գյուղի բնակիչները տագնապ են բարձրացրել եւ փորձել են փրկել նրան, սակայն ապարդյուն:

Սուբաշը կոկորդիլոսների հարձակման վերջին զոհն է, որոնք կենտրոնացել են ազգային պարկին հարակից գյուղերում: Սա տարվա ընթացքում կոկորդիլոսների հարձակման 6-րդ դեպքն է:

«Բխիտարկանիակյում ապրում է մոտ 1742 ծովային կոկորդիլոս: Վերջին ամիսներին շատ կոկորդիլոսներ փախել են պարկի գոտիներից եւ մտել գետեր, գետակներ եւ այլ ջրամբարներ ձվադրման համար», - ասել է անտառային դեպարտամնետի աշխատակիցը:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք գյուղի բնակիչներին, որ նրանք չմտնեն գետերը եւ այլ ջրամբարները, քանի որ այդ շրջաններում շատ են գետաբերանային կոկորդիլոսները: