ՃՈ ծառայողները հուլիսի 16-ին ուժեղացված ծառայության ընթացքում նկատել են միտումնավոր խախտումներ կատարող եւ երթեւեկության մյուս մասնակիցներին նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորող արտասահմանյան համարանիշներով «Լեքսուս»-ի վարորդին:

Վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին. Մեքենան հարկադրաբար կանգնեցվել է եւ պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Նա բերվել է ոստիկանության բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: