ԱՄՆ Ջորջիա նահանգից ամուսինները միասին ապրել են 71 տարի եւ մահացել նույն օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Metro-ին:

Հերբերտ Դելեյգլը Մերիլին Ֆրենսիսին հանդիպել է 1947թ. սրճարանում, որտեղ նա մատուցողուհի էր աշխատում: Ավելի ուշ Դելեյգլը խոստովանել է, որ հաճախ է այցելել սրճարան նրան տեսնելու համար: Եվ մի օր վերջապես համարձակվել է նրան հրավիրել կինոթատրոն: Մեկ տարի անց նրանք որոշել են ամուսնանալ:

Ամուսինները մահացել են հիվանդանոցում 12 ժամ տարբերությամբ: Հոգեբույժ Մեթյու Լորբորի խոսքով՝ Մերիլինի մահվան պատճառը տակոցուբո կարդիոմիոպատիան է եղել՝ «կոտրված սրտի համախտանիշը»: Հիվանդությունը հանգեցնում է սրտամկանի միոկարդի եւ կարող է առաջանալ սիրելի մարդու մահվան համար ուժեղ սթրեսի հետեւանքով: