Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից բացառելը կթուլացնի ՆԱՏՕ-ն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ը երեկ հայտարարել էր F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման մասին՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո:

«Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից բացառելը կազդի ՆԱՏՕ-ի պոտենցիալի վրա, հատկապես հարավային սամաններում: Ծրագրից մեր երկրի բացառումը միակողմանի որոշում է, անարդար եւ անօրինական: Մեր բնական իրավունքն է ԱՄՆ-ին առաջարկել զերծ մնալ մեր երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող քայլերից»,- Աքարի խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը: