Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 18-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը եւ շրջվել, իսկ սյունն ընկել է՝ միակողմանի փակելով երթեւեկությունը:

Շտապօգնության աշխատակիցները Ն.Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել սյունը ճանապարհի երթեւեկելի հատվածից: