Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ  ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, եւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։

Առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար, իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Ստորագրման ավարտին ՎՎԲ կողմը եւս մեկ անգամ ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարեւորությունը եւ հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։

Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ  ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր` շրջակա միջավայրի վրա եւ սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) եւ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման, ինչպես նաեւ արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար: