Lexus ընկերությունը ներկայացրել է GX Off-Road կոնցեպտուալ ավտոմեքենան համանուն ամենագնացի հիման վրա։ Նորույթը նվիրված է մոդելի ֆանակումբին, որի անդամները սիրում են ճամփորդել դժվարանցանելի վայրերով, տեղեկացնում է Motor-ը։ https://motor.ru

Ստանդարտ GX-ից ներկայացվող մեքենան տարբերվում է կարգավորվող մարզական ամորտիզատորներով, ուժային բամպերով, հավելյալ լուսավորման համակարգով, ալյումինե տուփով՝ արշավի հանդերձավորվելու համար, ինչպես նաեւ արեւային վահանակներով տանիքին եւ շարժչի խողովակին։ Բացի այդ, ավտոմեքենան ունի վատ ճանապարհների ռետինե անիվներ F Sport սկավառակների վրա։

Lexus ընկերությունում ասել են, որ այս մեքենաները ստեղծվում են «այն բանի համար, որպեսզի ոգեւորեն բրենդի երկրպագուներին», բայց երբեմն հենց մոդելների երկրպագուներն են իրականություն դարձնում կոնցեպտը։ GX Off-Road ամենագնացը այն մեքենան է, որի ստեղծման համար ոգեշնչող են հանդիսացել հավատարիմ մեքենատերերը։