Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել ծեծկռտուք Հայաստանի եւ Չեչնիայի բնակիչների մասնակցությամբ։ Այս մասին ասել է Գրոզնու առաջին փոխքաղաքապետ Իսա Հաջիմուրադովն իր YouTube-ալիքում։

Նրա խոսքով՝ միջադեպը գրանցվել է Վոդնիկի ավանում։ Ինչպես ճշտել է տուժածներից մեկը, կոնֆլիկտն սկսվել է այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին են մոտեցել անծանոթներ եւ ծեծկռտուք սկսել, տեղեկացնում է Lenta-ն։ https://lenta.ru/

Հաջիմուրադովը պարզաբանել է, որ «հարձակվողները սխալվել են». նրանք դաղստանցիների էին փնտրում, որոնք անսթափ վիճակում վիրավորել էին հայերին։ Փոխքաղաքապետն ավելացրել է, որ հայերն արդեն ներողություն են խնդրել տուժածներին, եւ կոնֆլիկտն ավարտվել է։