Սինգապուրը կվերադարձնի Մալազիային շուրջ 40 մլն դոլար մասշտաբային ֆինանսական սկանդալի առնչությամբ, որը կարեւոր դեր էր խաղացել Նաջիբ Ռազակի կառավարությունը տապալելու հարցում, հաղորդում է AFP-ը:

Քաղաք-պետությունը այն փոքրաթիվ երկրներից է, որոնք սկսել են հետաքննել պնդումները, որ միլիարդավոր դոլարներ անօրինական կերպով յուրացվել են մալազիական սուվերեն  1MDB հիմնադրամից:

Ենթադրվում է, որ սկանդալում ներքաշված են Մալազիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, նրա ընտանիքի անդամներն ու շրջապատը:

Սինգապուրի ոստիկանությունը հայտնել է, որ կոմերցիոն բաժինը դիմումներ է ներկայացրել շուրջ 37 մլն դոլար Մալազիային վերադարձնելու համար՝ կապված 1MDB-ի հետ: Գումարների մի մասն արդեն փոխանցվել է Մալազիային, իսկ մնացածը մշակվում են բանկերի կողմից:

Ոստիկանությունը չի նշել, թե որտեղից են առգրավվել գումարները:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը գտնում է, որ հիմնադրամից հափշտակվել է շուրջ 4.5 մլրդ դոլար:

1MDB-ի նկատմամբ Սինգապուրի հետաքննությունը կենտրոնացել է այն պնդումների վրա, որ դրա ֆինանսական համակարգն օգտագործվել է որոշ հափշտակված դրամական միջոցներ «լվանալու» համար: