Արդշինբանկն ամփոփեց Մոբայլ Բանկինգ համակարգի եւ Բանկի Ֆեյսբուքյան էջի տիրույթում անցկացված խաղարկության արդյունքները, որի շրջանակներում Մոբայլ Բանկինգ հավելվածի կիրառման առավել բարձր հմտություններ ցուցաբերած Բանկի 10 հաճախորդներ ստացան մրցանակներ:

Խաղարկությունը ճանաչողական էր եւ հետաքրքիր: Խաղարկության մրցանակն էր 2-օրյա հանգիստ 2 անձի համար Արցախի բարձրակարգ Եվրոպա հյուրանոցում եւ այցելություն Տիգրանակերտ, որը շահեցին խաղարկության հարցերին ճիշտ եւ արագ պատասխանած առաջին 5 հաճախորդները, իսկ նրանց հաջորդող եւս 5 հաճախորդներ ստացան մրցանակը 50% զեղչով:

Կարեւորելով նորարարական եւ արդիական լուծումների ներդման գործընթացը, Բանկը շարունակում է զարգացնել հաշիվների հեռահար սպասարկման ուղիներն ու հնարավորությունները, ինչի վառ ապացույցն է Բանկի Մոբայլ Բանկինգ համակարգը, որի օգտատերերը արագ տեմպերով ավելանում են:

Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածը հաշիվների հեռակառավարման լավագույն միջոցն է, որը հնարավոր է դարձնում բանկային հաշիվները հեշտ եւ արագ կառավարումը աշխարհի ցանկացած կետից: Մոբայլ բանկինգ հավելվածը ներբեռնելու եւ անհրաժեշտ կարգավորումներն անելու համար խնդրում ենք այցելել հետեւյալ հղմամբ:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: