Տրապիզոնում ամբոխը հարձակվել է Հյուսիսային Իրաքից զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով, տեղեկացնում է Independent Türkçe կայքը։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ Տրապիզոնի նահանգապետի աշխատակազմը հաղորդել է, որ ինը զբոսաշրջիկ 50 հոգանոց խմբից, որոնք այցելել էին Ուզունգյոլ զբոսաշրջային ամառանոց, կալանվել են տեղի բնակիչների հետ ծեծկռտուքից հետո։

Սակայն չի տեղեկացվում, թե արդյոք միջոցներ նախաձեռնվել են հարձակվողների դեմ։

Ինը զբոսաշրջիկ կվտարվեն Հյուսիսային Իրաք ցուցմունքներ տալուց հետո, ասվում է Տրապիզոնի Գլխավոր դատախազության հայտարարությունում։