Սիսիանում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,– գրել է պատգամավորը։

Նա նաեւ մեկնաբանություններում հավելել է, որ նախնական տեղեկություններով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը: