Facebook-ը, Google-ը եւ Oracle-ը հետեւում են, թե ինչ պոռնոհոլովակներ են դիտում օգտատերերը, նույնիսկ, եթե նրանք դա անում են ինկոգնիտո ռեժիմով, երբ բրաուզերը չպետք է պահպանի դիտումների պատմությունը:

Այս մասին հայտնել են Microsoft-ից, Քարնեգիի եւ Փենսիլվանիայից համալսարաններից հետազոտողները:

Նրանք վերլուծել են 23 հազար պոռնոկայքեր եւ դրանցից յուրաքանչյուրում փնտրել են տրեկեր, որոնք տվյալները փոխանցում են երրորդ անձանց, հաղորդում է HighTech-ը:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այդ տրեկերները գտնվում են գրեթե բոլոր պոռնոկայքերում, որոնք մենք ուսումնաիսրել ենք: Նրանց 93 տոկոսը տվյալները փոխանցում են երրորդ անձանց», — ասվում է գիտնականների հաղորդագրությունում:

Աշխատանքը նաեւ ցույց է տվել, որ Google-ը եւ նրա դուստր ընկերությունները տրեկերներ են տեղադրել կայքերի 74 տոկոսում, Oracle-ը՝ 14 տոկոսում եւ Facebook-ը 10 տոկոսում:

 Հոդվածի համաձայն՝ բրաուզերում անգամ ինկոգնիտո ռեժիմի միացումը չի կարող պաշտպանել օգտատերերին: Այդ դեպքում տվյալները չեն պահպանվում պատմության մեջ:

«Այն փաստը, որ պոռնոկայքերին հետեւելու մեխանիզմը նման է առցանց խանութների մեխանիզմին, մեծ մտահոգություն է առաջացնում», — նշել են հետազոտողները:

Տրեկերները կայքերում կարող են տեղադրված լինել տարբեր պատճառներով:

Google Analytics-ն օրինակ տվյալները հետ է ուղարկում իր սերվերներին, թրաֆիկին հետեւելու համար:

Facebook-ը կայքերին հնարավորություն է տալիս «like» կոճակ ունենալ, որը թույլ է տալիս Facebook-ի հետ կոնտենտով փոխանակվել: Նրանք իրենց հերթին կայքի այցելուների մասին տվյալներ են ստանում: Թե ինչ է դրանց հետ տեղի ունենում հետագայում՝ պարզ չէ: