Բրիտանացի կոլեկցիոները ձեռք է բերել երկրի պատմության մեջ ամենաթանկարժեք ավտոմոբիլային պետհամարանիշը, հաղորդում է Lenta–ն՝ հղում կատարելով The Sun-ին:

Ռետրո ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող Ջոն Քոլինզը վաճառել է «25О» համարը 518 հազար ֆունտ ստերլինգով: Նա փակցրել է այն իր Ferrari 250GT SWB ավտոմեքենայի վրա, որը նախկինում պատկանել է ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնին: Այդ սպորտքարի արժեքը կազմում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

2014 թվականին «25О» համարն աճուրդի ժամանակ վաճառվել էր 400 հազար ֆունտ ստերլինգով եւ արդեն այդ տարիներին համարվում էր ամենաթանկ վաճառված պետհամարանիշը: