Հնդկաստանում բազմությունը ծեծելով սպանել է երեք տղամարդու, որոնք կասկածվում էին Բիհար նահանգում խոշոր եղջերավոր կենդանիներ առեւանգելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տարիներին Հնդկաստանում հաճախացել են մարգինալ խմբերի ներկայացուցիչների, մասնավորապես, մահմեդականների եւ դալիթների (անձեռնմխելիների ամենացածր կաստան է) սպանությունների դեպքերը հաճախ կովերին սպանելու կասկածանքով:

Ոստիկանի խոսքով՝ տեղի բնակիչները բռնել էին տղամարդուն, երբ նա փորձում էր նստեցնել կենդանիներին պիկապի մեջ, եւ ծեծելով սպանել:

Ակտիվիստները նշում են, որ այդպիսի դեպքերի թիվն աճել է վերջին 5 տարիների ընթացքում, երբ իշխանության պարագլուխ է վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը: Քննադատները մեղադրում են վարչապետին, որ նա ոչ բավարար գործունեություն է ծավալում բռնությունը վերացնելու ուղղությամբ:

Անցած տարի բարձրագույն դատարանն առաջարկել էր ինքնադատաստանի ենթարկելու դեպքերը դիտարկել որպես առանձին հանցագործություն: