Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

-              Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Բնապահպանական իրավախախտումների հետեվանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

-              «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: