Իսրայելական ընկերությունը, որը նախկինում կոտրել էր WhatsApp-ը, հայտարարել է իր հաճախորդներին, որ կարող է հավաքել աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալները, հաղորդում է Financial Times-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ NSO ընկերությունը հայտարարել է գնորդներին, որ իր տեխնոլոգիան կարող է գաղտնի կերպով հավաքագրել Apple, Google, Facebook, Amazon եւ Microsoft սերվերներից մարդու բոլոր տվյալները: NSO-ի նախագահը, պատասխանելով AFP-ի հարցին, հերքել է այդ պնդումը: «NSO-ի, դրա ծառայությունների եւ տեխնոլոգիաների շուրջ ստեղծվել է հիմնարար թյուրըմբռնում,-նշել է նա:- NSO-ն հնարավորություն չի տալիս հավաքագրել տվյալներն ու հասանելի դարձնել տվյալների պահպանման հավելվածներում տեղեկությունները եւ ծառայությունները»:

Մայիսին WhatsApp մեսենջերը հայտնել էր, որ թողարկել է թարմացված տարբերակը իր հավելվածի անվտանգության պարագայում բացը փակելու համար, որը թույլ էր տալիս տեղադրել բարդ լրտեսական ծրագրեր:

Չնայած WhatsApp-ը չէր նշել հարձակում գործած ընկերության անվանումը՝ վերլուծաբան Ջոզեֆ Հոլն ասել էր, որ այդ հարձակումը, ըստ ամենայնի, առնչվում է NSO-ից Pegasus ծրագրային ապահովմանը: Այն սովորաբար վաճառվում է իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին:

FT հոդվածում, որը վկայակոչում է ուսումնասիրած փաստաթղերին եւ արտադրանքի ցուցադրման բնութագրությանը, ասվում է, որ ծրագիրը էվոլյուցիա է ապրել, որպեսզի տեղեկատվության շատ ավելի մեծ ծավալ ընդգրկի, օրինակ՝ թիրախի գտնվելու վայրի տվյալների մասին ամբողջական պատմություն, արխիվային հաղորդագրություններ եւ լուսանկարներ»:

NSO-ն հայտարարում է, որ չի օգտագործում Pegasus համակարգը, այլ միայն լիցենզավորում է  այն մանրակրկիտ ստուգված կառավարական օգտատերերի համար՝ միայն լուրջ հանցագործությունների, այդ թվում ահաբեկչության կանխարգելման կամ հետաքննության նպատակով:

Ընկերությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին, երբ հետազոտողները նրան մեղադրել են նրանում, որ նա օգնում է լրտեսել ԱՄԷ-ում ակտիվիստին:

NSO-ն գտնվում է Թել Ավիվից քիչ հեռոջ՝ բարձր տեխնոլոգիաների առափնյա կենտրոնում:

 Pegasus-ը բարձր ինվազիվ գործիք է, որը կարող է միացնել բջջային հեռախսի տեսախցիկը եւ խոսափողը եւ դրանց հասանելիություն ստանալ՝ հեռախոսը վերածելով գրպանի արդյունավետ լրտեսական սարքի: