Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավորի հետ հանդիպած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզայանը:

«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողությւոն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքոշորումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասաց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներյն այսօր ԲԴԽ-ում հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ քննարկել ,թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են հուլիսի 16-ին: