Նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: AnalitikaUA.net- ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը տեղադրված  է պետության ղեկավարի կայքում:

Հուլիսի 19-ին Ուկրաինայի նախագահը հրամանագրեր է ստորագրել երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանների, մասնավորապես, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Կամբոջայի թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում եւ Չիլիում,  Հորդանանի Հաշիմիտյան Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում եւ  Սիերա Լեոնում, ՀԱՀ-ում, Մարոկկոյում դեսպաններին պաշտոնից հեռացնելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է ազատել  12 դեսպանների, սակայն չէր նշվել, թե որ երկրներում:

Ավելի ուշ, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն ասել է, որ նախագահն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «երկար են մնացել իրենց պաշտոններում»: «Ոմանք՝ երկու անգամ», - ասել է նա: