ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ հուլիսի 19-ին՝ վաղ առավոտյան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ Հասարակության հետ կապերի վարչությունը:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողները սահմանված կարգով եւ համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական պարապմունքի նպատակն էր ստուգել զինծառայողների մարտական պատրաստականության, ֆունկցիոնալ պարտականությունների եւ մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը: