Շատ վատ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը, լավամարդ լինելով, բավարարեր իջեւանցիների պահանջը, թույլ տալ կտրել ծառերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Անտառը մենակ ծառ չի, առավել եւս որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի եւ հատապտղի պահածոյացմամբ եւ բարձրորակ ու թանկարժեք օղիների արտադրությամբ եւ բիզնեսով զբաղվել։ Չէ, ծառը կտրելը հեշտ է ու շահութաբեր, բայց գողություն է: Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջեւանում աշխատատեղ բացել, բացի իջեւանցի վարչապետից։

Հ.Գ. Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելով, առաջվա նման ու որպես հայրենակցի մի բան էլ ավելին թույլ տար կտրեին, իրեն գովեին ու կենացը խմեին... Ծառ կտրելով տուն պահող ախպերներ ջան, անտառը նաեւ ձեր երեխեքինը ու թոռներինն է: Համոզված եմ, որ մի քիչ ավելի շատ մտածելու ու չարչարվելու դեպքում եւ տունը կպահեք, եւ անտառը։ Ու՝ ավելի լավ կապրեք քան հիմա, ամենակարեւորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի: Ու կողքներիդ էլ միշտ անտառ կունենաք»: