Հուլիսի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից գրություն է ստացվել, որ վերջին օրերին, դեռեւս չպարզված հանգամանքներում, մուտք են գործել փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամաս, վնասել են գեներատորը, առանձնացրել էներգատար մալուխը եւ այն հափշտակել՝ պատճառելով նյութական վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ընկերության 31-ամյա աշխատակիցը:

Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: