ԱՄՆ-ն հերքում է Իրանի հայտարաությունները, որ ԱՄՆ կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ամերիկյան ԶՈւ-ն Հորմուզի նեղուցում հուլիսի 18-ին խոցել է Իրանի անօդաչուին, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները «հստակ ապացույցներ ունեն», որ իրանական անօդաչուն  խոցվել է ամերիկյան  Զինված ուժերի կողմից: Բացի այդ, պաշտոնյան զգուշացրել է Թեհրանին, որ ամերիկյան նավերին իրանական անօադչուների նոր մոտեցման դեպքում «դրանք կրկին խփվելու են»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավը հինգշաբթի Հորմուզի նեղուցունմ հարվածել է  Իրանի անօդաչուին, որը, ըստ ամերիկյան ռազմական հրամանատարության, շատ էր մոտեցել նավին:

Նախագահի խոսքով, իրանական սարքն «անտեսել է նավին չմոտենալու բազմաթիվ ազդանշանները», ինչպես նաեւ «սպառնացել  նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը »:

Ուրբաթ Իրանի փոխարտգործնախարար  Աբբաս Արագչին, մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունները, նշել էր, որ Թեհրանը չի կորցրել ոչ մի անօդաչու սարք`ոչ  Հորմուզի նեղուցում ոչ էլ որեւէ այլ վայրում:

Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ հունիսի 13-ին  Օմանի ծոցում՝ երկու լցանավերում  ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ էին տեղի ունեցել:

ԱՄՆ-ն միջադեպի համար պատասպանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան:

Թեհրանը հերքել է այդ մեղադարքները: Հունիսի 20-ին Իրանի ԶՈՒ-ն հարվածել էր ամերկյան ռազմածովային ուժերի RQ-4 հետախուզական թռչող սարքին, որից հետո Թրամփի հայտարարությունների համաձայն, ռազմական գործողություն էր նախապատրաստվել, որը նախատեսում էր կետային հարվածներ հասցնել Իրանում տարածքում գտնվող երեք օբյեկտներին: Թրամփի խոսքով՝ գործողությունից 10 րոպե առաջ  նա հրաման էր տվել չանցկացնել այն՝ անհամաչափ համարելով Թեհրանի գործողություններին: