«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 21.00-ին, բաժին են հրավիրել 34-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 18-ի գիշերը ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, Բերդ քաղաքի մի բնակչի խանութի դիմացից գողացել է խանութի սեփականատիրոջ որդու հեծանիվը՝ պատճառելով 40.000 դրամի գույքային վնաս:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: