Ճապոնական Կիոտո քաղաքում անիմացիոն ստուդիայի հրկիզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին:

Նշվում է, որ ուրբաթ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում ստացված վնասվածքների հետեւանքով: Եւս շուրջ 30 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Kyoto Animation ստուդիայում հրդեհը բռնկվել էր հունիսի 18-ին, երբ 41-ամյա տղամարդը ներխուժել էր շենք բենզինի տարաներով եւ հրկիզել այն: Հանցագործը, որը բացատրել էր իր գործողությունները նրանով, որ ստուդիան իբրեւ գողացել էր նրա ինչ-որ ստեղծագործության գաղափարը, նույնպես ստացել է լուրջ այրվածքներ:

Մանգայի եւ անիմեի սիրահարների շրջանում Kyoto Animation ստուդիան հայտնի է այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են K-On!-ն ու Haruhi Suzumiya-ը: