Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և քաղաքապետարանից 1 ջրատար: