Honda ընկերության եւ  Guangzhou- ի ավտոմոբիլային կոնցեռնի դաշինքը չինական շուկայից հետ կկանչի 94 680 ավտոմեքենա անվտանգության բարձիկների թերությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը` վկայակոչելով վերահսկիչ հանձնաժողովին:

Մեքենաների հետկանչը կսկսվի երկուշաբթի եւ կընդգրկի 2002 թվականի նոյեմբերի 11-ի եւ 2017 թվականի հունիսի 27-ի միջեւ ընկած ժամանակահատվածում արտադրված 94,663  Crosstour, Fit, City, Accord, Odyssey եւ Everus S1 մոդելներ, ինչպես նաեւ 2012-ի հուլիսի 5-ի եւ 2013 թվականի մարտի 1-ի միջեւ ընկած ժամանակահատվածում արտադրված  ներկրված 17 Fit Hybrid սեդաններ:

Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության բարձիկների բացման ժամանակ նշված մեքենաների  անվադողերն օդով լցնելու պոմպերը կարող են պայթել, ինչը սպառնալիք է վարորդների եւ ուղեւորների համար:

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ թերություն ունեցող պահեստամասերի փոխարինումը անվճար կիրականացվի: