Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը թռիչքից անմիջապես առաջ բարձրացրել է ուղեւորատար ինքնաթիռի թեւի վրա, հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ԶԼՄ-ներին:

 Հրատարակությունը նշում է, որ դեպքը ուղեւորների մոտ խուճապ է առաջացրել:

Տեսանյութւոմ երեւում է, թե ինչպես է տղամարդը Boeing 737-ի թեւի վրա տեղաշարժվում  դեպի խցիկը:

Դեպքը տեղի է ունեցել Նիգերիայի Լագոս օդանավակայանի թռիչքուղու վրա:

Հայտնի չէ՝ արդյոք տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով մուտք գործել ինքնաթիռ, թե այլ պատճառներ է ունեցել այդ տարօրինակ արարքի համար:

Նշվում է միայն, որ անվտանգության հետ կապված խնդիրները նորություն չեն այդ օդանավակայանի համար:

Դեպքի ժամանակ սարսափած ուղեւորները պահանջել են դադարեցնել թռիչքը եւ տարհանել իրենց ինքնաթիռից: