Բրիտանիայի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի «անընդունելի» կալանման կապակցությամբ, հաղորդում է BBC News-ը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը  զգուշացրել է  «լուրջ հետեւանքների» մասին , եթե իրավիճակն արագ չկարգավորվի:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր  ուրբաթ գիշեր Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին:

ԻՀՊԿ հայտարարությունում նշվում է, որ Բրիտանական Stena Impero նավթային լցանավը միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Հորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով կալանվել է Հորմուզի նեղուցում: