ԱՄՆ-ի քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը (USCIS) կվերանայի քաղաքացիության թեստը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» `վկայակոչելով ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:

Նշվում է, որ ծառայությունը կվերանայի նատուրալիզացիայի  համար ներկայիս թեստը, փոփոխուններ մտցնելով՝ որպես ապագա քաղաքացի նրա  իրավունքներով  եւ պարտականություններով հայցողի գիտելիքների ճշգրիտ գնահատականը երաշխավորելու համար:

«Նպատակը իմաստալից, միասնական եւ արդյունավետ թեստի ստեղծումն է որը կգնահատի հայցողների գիտելիքները  ԱՄՆ պատմության, կառավարության եւ արժեքների մասին», - ասվում է փաստաթղթում:

Ծառայության հաղորդմամբ՝  2018-ին USCIS-ը ձեւավորել էր աշխատանքային խումբ `քաղաքացիության ստացման թեստի վերանայման համար: Այս խումբը կքննարկի հնարավոր փոփոխությունները, որոնք կընդգրկվեն թեստի խոսակցական մասում: Թեստի ներդնումը նախատեսված է 2020--ի դեկտեմբերի 20-ին կամ 2021-ի սկզբին: Պիլոտային տարբերակը կփորձարկվի այս աշնանը:

Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի 312-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիության համար դիմողները պետք է տիրապետեն «անգլերենին, այդ թվում` կարողանան կարդալ, գրել եւ խոսել» եւ իմանան «ԱՄՆ պատմության հիմունքները, սկզբունքները եւ պետական կարգը»: