Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի եւ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, եւ հույս հայտնել, որ անվանի գիտնականի հայրենանվեր գործունեությունը կշարունակվի նաեւ ապագայում: