Չիկագոյում մոր արգանդից կտրված փոքրիկի ընտանիքին ավելի քան 300 հազար դոլարի չափով հաշիվ են ներկայացրել՝ սպանության կասկածյալի եւ զոհի բուժման համար, հաղորդում է Fox News-ը:
Հաշիվը ներկայացվել է Օուք Լոնում Քրիստոսի պաշտպանի բշժկական կենտրոնի կողմից, որտեղ բուժում էին փոքրիկին եւ կասկածյալներից մեկին՝ 46-ամյա Կլարիս Ֆիգեյրին: Վերջինս մոլորության մեջ էր գցել հիվանդանոցի անձնակզմին՝ ասելով, որ ինքը երեխայի մայրն է: Ավելի ուշ փոքրիկը մահացել էր հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ապրիլին Չիկագոյում հրեշավոր սպանություն էր կատարվել. 46-ամյա Ֆիգեյրան 26-ամյա դստեր հետ անվճար մանկական հագուստ փոխանցելու պատրվակով բնակարան էին հրավիրել 19-ամյա հղի Մառլեն Օչոա Լոպեսին եւ մսագործի դանակով նրա արգանդից կտրելով հանել էին երեխային:
Երեխային հոսպիտալացրել էին այն բանից հետո, երբ կասկածյալները զանգահարել էին 911 ծառայություն եւ հաղորդել, որ փոքրիկը չի շնչում:
Կանանց առաջին աստիճանի սպանության մեղադրանքներ են ներկայացվել՝ առեւանգնման եւ մարդու անդամահատման հետ կապված: