Պարսից ծոցում լարվածության ավելացման ֆոնին ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության բարձրացման մասին փոխադարձ եզրակացության արդյունքում Սաուդյան Արաբիան որոշել է ընդունել իր տարածքում ԱՄՆ զորքերին, հաղորդում է AFP-ն:

«Հիմնվելով Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ  փոխադարձ համագործակցության  եւ ամեն ինչ բարելավելու նրանց վճռականության վրա, ինչը կարող է պահպանել տարածաշրջանի անվտանգությունը եւ կայունությունը.... Սալման թագավորն իր թույլտվություն  է տվել ամերիկյան զորքերի տեղակայման համար», – գործակալությունը մեջբերել է Սաուդյան Արաբիայի նախարարության մամուլի քարտուղարի խոսքը:

Նշվում է, որ ամերիկյան զորքերը 2003 թվականից չեն տեղակայվել Սաուդյան Արաբիայում , երբ Իրաքի հետ պատերազմից հետո հեռացել էին այնտեղից:

Այդ ժամանակ թագավորությունում ամերիկյան զորքերի ներկայությունը տեւել էր 12 տարի՝ սկսած 1991 թվականի «Փոթորիկ անապատում» գործողությունից: