Ռուսական Սպուտնիկի թուրքական ծառայության լրագրող Յավուզ Օղուզհանը Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հարցազրույցի կանչելուց հետո ազատվել է աշխատանքից։

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր էջում գրել է, որ իրեն հարցազրույցի կանչելուց հետո ազատել են հարցազրույց արած լրագրողին։ Դավութօղլուն նշել է, որ լրագրողը ընդամենը իր գործն է արել եւ անթույլատրելի է նման քայլեր լրագրողների դեմ։