Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը եւ այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- նշել է նա։

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաեւ Հայաստանը:

Կիպրոսի խորհրդարանը Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործողությունների համաձայնագիրը վավերացրել է 2019թ. հունիսի 28-ին: