Գերմանիայի հարավում, Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում ոչ մեծ ինքնաթիռն ընկել է առեւտրի կենտրոնի վրա, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով գերմանական Bild պարբերականին։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այն ընկել է շինանյութերի Bauhaus առեւտրային կենտրոնի վրա։

Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, որոնք գտնվել են օդանավում։ Հայտնի է, որ մի քանի հարյուր մետր հեռավորույթան վրա թռիչքուղին էր։