Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Իջեւանի բաժնի ոստիկանները փայտամշակման մի արտադրամասում հայտնաբերել են շուրջ 11 խորանարդ մետր արկղի դետալներ՝ կողահատ եւ անկողահատ տապտակներ։ Գանձաքար գյուղի փայտի վերամշակման արտադրամասում հայտնաբերվել է 27 հատ մեկ մետր 10 սանտիմետր երկարությամբ վառելափայտ, մոտ երեք խորանարդ մետր երեսաթափ 13.5 խորանարդ մետր կողահատ տախտակ, իսկ փայտածուխի արտադրամասում հայտնաբերվել է մոտ 30 խորանարդ մետր վառելափայտ, 2 խորանարդ մետր թափուկ, 400 պարկ փայտածուխ։

Նույն գյուղի մեկ այլ տեղամասում  հայտնաբերվել է 22 խմ մետր փայտանյութ։ Գեղահովիտ գյուղի մի արտադրամասում հայտնաբերվել է 11 հատ գերան, 22 խմ մետր կողահատ տախտակ։ Նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր։