Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գեւորգ Սիմոնյանը:

«Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել է հիվանդասենյակ, կարելի է ասել` նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տեղում մահացել է 6 մարդ, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը: