Հուլիսի 20-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 18:01-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: