Անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսությանը պատուհասած մինի տորնադոյի հետեւանքով վնասվել են շենքեր եւ ավտոմեքենաներ, ծառեր են կոտրվել, հաղորդում է Daily Mail-ը:

Տարերքը տեղի է ունեցել Մանչեսթերի օդանավակայանի մոտակայքում տեղական ժամանակով ժամը 17:00-ին:

Համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել, որոնցում երեւում է, թե ինչպես է ուժեղ քամին կոտրում ծառերն ու քիչ է մնում սպանի անցորդներին: